Logo

Կորոնավիրուսը կարող է թափանցել ցանկացած օրգան. Հասմիկ Ղազինյան

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 06.07.2020LIFETECH
Բացառիկ
22503 - Կորոնավիրուսը կարող է թափանցել ցանկացած օրգան. Հասմիկ Ղազինյան

«Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ» ,- ասում է  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքով ՝ COVID-19-ը կարող է ախտահարել և թիրախավորել ոչ միայն թոքն ու թոքի բջիջները, այլև արտաթոքային բազմաթիվ օրգաններ՝ սիրտը, երիկամներն, արյունատար անոթները, կենտրոնական նյարդային համակարգն ամբողջությամբ, որի մեջ մտնում է գլխուղեղը, ողնուղեղը։ Նեյրո-Covid հասկացություն ունենք, սա նշանակում է, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգաններ և հյուսվածքներ, մասնավորապես ուղեղի հյուսվածք, ախտահարելով կենտրոնական նյարդային համակարգն ամբողջութամբ։

«Գլխացավերը, գլխապտույտները, համի և հոտի բացակայություններն այն մինիմալ նևրոլոգիական մանիֆեստացիաներն են, որոնց առկայության դեպքում առաջինը մտածում ենք կորոնավիրուսի մասին, արտահայտված թուլություններն ու մկանացավերը բոլորը մտնում են նևրոլոգիական մանիֆեստացիաների մեջ, սրանք ավելի շուտ կարող են առաջանալ, քան ջերմությունը, հազը և մնացած ախտանիշները»,- նշեց Հասմիկ Ղազինյանը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց,  որ աշխարհը հիմա առնչվում է կորոնավիրուսային հիվանդության 7-րդ սերնդի հետ:

 


fastnews-ads-banner