Logo

Կորոնավիրուսից մահ՝ Գյումրիում․ ամուսինը 2 անգամ հրաժարվել էր թեստավորումից

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 17.06.2020LIFETECH
կորոնավվ - Կորոնավիրուսից մահ՝ Գյումրիում․ ամուսինը 2 անգամ հրաժարվել էր թեստավորումից

Գյումրիում COVID  ախտանիշով մահացության նոր  դեպք է գրանցվել: Սրտի իշեմիկ ու անոթային հիվանդություն ունեցող 66­ամյա կինը մահացել է «Գյումրի» բժշկական կենտրոնում: Ունենալով COVID ախտանիշներ ու երկկողմանի թոքաբորբ՝ հիվանդի ամուսինը երկու անգամ հրաժարվել է թեստավորումից, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո իրականացված թեստավորման արդյունքը դրական է եղել:

Այս մասին տեղեկացեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: «Մինչ արդյունքները գալը արդեն իսկ բուժանձնակազմը վտանգի տակ է  եղել: Սա էլ որերոդ դեպքն է, երբ չթեստավորված հիվանդներն ուղղորդվում են կենտրոն, արդյունքում ոչ միայն իրենց համար է անդառնալի կորուստ գրանցվում, այլ նաև մեր բուժանձնակազմն է վտանգի առաջ հայտնվում»,-նշում է կենտրոնի տնօրենը:

«Գյումրի» ԲԿ  չհանդիսանալով COVID մասնագիտացված հիվանդանոց, սպասարկում է անհետաձգելի դեպքերը, որոնք ունենում են նաև ուղեկցող COVID ախտանիշներ: Չթեստավորված, բայց հիվանդության բոլոր ախտանիշներն ունեցող հիվանդները վերջին օրերին ավելի հաճախ են ուղղորդվում ԲԿ՝ արդյունքում հիվանդանոցի 17 բուժաշխատակցի մոտ թեստավորման արդյունքները դրական են, բուժանձնակազմից 20 մեկուսացված է:

Հունիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, որոնցից 52-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մինչ օրս կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 32 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 14 դեպք:


fastnews-ads-banner