Logo

Կորոնավիրուսի դեմ դեղահաբ․ Pfizer-ը հայտնել է արդյունավետության մասին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 15.12.2021LIFETECH
2692361 - Կորոնավիրուսի դեմ դեղահաբ․ Pfizer-ը հայտնել է արդյունավետության մասին

Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր դեղահաբերը գրեթե 90%-ով նվազեցնում են հիվանդների հոսպիտալացումն ու մահացությունը։ Բացի այդ, դեղամիջոցը պահպանում է իր արդյունավետությունը նաև Օմիկրոն շտամի դեմ պայքարում, հայտնում է Ազատություն ռադիոկայանը։

Հետազոտության արդյունքները հիմնված են մոտ 1200 մարդկանց ցուցանիշների վրա։ Նշվում է, որ ամերիկյան ընկերության դեղահաբը ստացած և ոչ մի մասնակից չի մահացել։

Pfizer-ի դեղահաբերը հարկավոր է ընդունել հակավիրուսային դեղամիջոցների հետ միասին՝ օրինակ Ռիտոնավիրի, ախտանշանների ի հայտ գալուց հետո հինգ օրվա ընթացքում՝ յուրաքանչյուր 12 ժամը մեկ։

Ընկերությունից նաև հայտնել են, որ մշակում են Օմիկրոնի դեմ հատուկ պատվաստանյութ, որը վերահսկող մարմինների թույլտվությունը ստանալուց հետո պատրաստ կլինի մատակարարման 100 օրվա ընթացքում։

 


fastnews-ads-banner