Կրակի դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել ԱՄՆ-ն , Հայաստանն ու Ադրբեջանը։ Ըստ դրա կրակը կդադարի Հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով ժամը 08։00-ին , հաղորդում է Արմենպրեսի տելեգրամ ալիքը հղում անելով ТАСС-գործակալութանը։ Նույն աղբյուրը գրում է , որ Մինսկի-ի խմբի համանախագահները կոչ են արել Երևանին և Բաքվին անհապաղ միջոցներ ձեռնարկել Մոսկովյան պայմանագրի ընթացքում ձեռք բերված պայմանները կատարելու համար։

