Logo

Կանադացի գիտնականներն առաջին անգամ գործարկել են մարդու հոլոգրամը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:04 / 09.08.2022• LIFETECH
մարդու հոլոգրամ

Այժմ մարդիկ կարող են իրար ձեռք սեղմել հազարավոր կմ հեռավորությունից:

Կանադայի Արևմտյան Օնտարիոյի համալսարանի (Western University) տիեզերական հետազոտությունների գիտնականներն ավարտել են աշխարհում առաջին միջազգային հոլոպորացիան՝ մարդու հոլոգրաֆիկ հեռահաղորդումը մի երկրից մյուսը:

Հոլոպորտացիայի էությունը մարդկային հոլոգրամի ճանապարհորդությունն է աշխարհի ցանկացած կետ: Իրադարձությունը, որը նախկինում կարելի էր պատկերացնել միայն «Աստղային ճանապարհ» սերիալում, իրականություն դարձավ հուլիսի 27-ին, երբ թեստային նախագծի յուրաքանչյուր մասնակից հատեց ԱՄՆ-Կանադա սահմանը՝ առանց տարածքից դուրս գալու:

մարդու հոլոգրամ 1

Մարդկային հոլոգրամը հեռագրելու համար անհրաժեշտ է 3D տեսախցիկ: Նշանակման վայրում նրան սպասում է VR սաղավարտով փորձի մեկ այլ մասնակից, որը տեսնում է ճանապարհորդին այնպես, կարծես նա իր հետ նույն սենյակում է։ Եթե հոլոպորտացիայի երկու մասնակիցներն էլ կրեն վիրտուալ իրականության սաղավարտներ, ապա նրանք կկարողանան շփվել շրջակա միջավայրի հետ։ Օրինակ՝ հեռահաղորդակցված հոլոգրամին կարելի է խնդրել շրջանցել մեկ այլ երկրի սենյակում գտնվող աթոռը:

2022 թվականի ապրիլին ՆԱՍԱ-ն արդեն օգտագործել է հոլոպորացիայի տեխնոլոգիա՝ դոկտոր Յոզեֆ Շմիդթին «ուղարկելու» ՄՏԿ: Դա հաջողված փորձ էր, որը սկսվեց 2014 թվականից, երբ նման շարժման սարքերը չափազանց մեծ էին: Այժմ այն ամենն, ինչ հարկավոր է այս ճանապարհորդության համար, 3D տեսախցիկն է:

Հոլոպորտացիան աշխատում է Microsoft-ի մշակումների և ամերիկյան Aexa Aerospace ընկերության ծրագրային ապահովման հիման վրա։ Վերջինս գործակցում է Canadian Leap Biosystems-ի հետ հեռահար բժշկական օգնության համակարգերի մշակման գործում. հենց այդ գործակցությունն է իրականություն դարձրել հոլոպորտացիան:
 

fastnews-ads-banner