Logo

«Ջեյմս Ուեբն» «Արարման սյուների» անհավանական լուսանկար է արել [լուսանկար]

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:09 / 21.10.2022LIFETECH
null

Գիտնականները կարծում են, որ այժմ դրանք այլևս գոյություն չունեն։

ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը նկարահանել է «Արարման սյուների»՝ միջաստղային գազի և փոշու հավաքածուի մանրամասն պատկերն Արծվի միգամածությունում, Երկրից մոտ 6500 լուսային տարի հեռավորության վրա:

«Արարման սյուներն» առաջին անգամ լուսանկարել է Hubble աստղադիտակը՝ 1995 թվականին։ Նոր պատկերը կօգնի հետազոտողներին թարմացնել աստղերի մոդելները՝ որոշելով նոր ձևավորված լուսատուների շատ ավելի ճշգրիտ թիվը, ինչպես նաև գազի և փոշու քանակը կլաստերներում:

Գիտնականները կարծում են, որ մոտ 6000 տարի առաջ «Արարման սյուների» տարածքում մի գերնոր աստղ է պայթել, որը ոչնչացրել է այս կլաստերը:

Հաշվի առնելով հսկայական հեռավորությունը՝ Երկրից որոշ փոփոխություններ հնարավոր կլինի տեսնել միայն հազար տարի անց։

 

Այս կլաստերին տրվել է «Արարման սյուներ» անվանումը, քանի որ դրանում առկա գազն ու փոշին ներգրավված են նոր աստղերի ձևավորման գործընթացում՝ արդեն ձևավորվածների լույսի ներքո ամպերի միաժամանակյա ոչնչացմամբ:
 

fastnews-ads-banner