Logo

Ջեֆ Բեզոսը դարձել է մեմերի հերոս

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 04.01.2022LIFETECH
Ջեֆ Բեզոս

Ջեֆ Բեզոսը Ամանորը դիմավորել է դիսկոտեկ ոճի երեկույթում։ Միլիարդատերը միջոցառումից լուսանկար է հրապարակել, որտեղ իր ընկերուհու՝ Լորեն Սանչեսի հետ է, իսկ նրա ռետրո ոճը համացանցում կատակների առիթ է դարձել։

Ահա օգտատերերի մեկնաբանությունները՝

«Ջեֆ Բեզոսը մոտ է պիտբուլ դառնալուն» 

«Մեզ այս մասին չէին զգուշացրել 70-ականների ֆանտաստիկ դիստոպիկական ֆիլմերում»։

«Ջեֆ Բեզոսը՝ աշխարհի ամենահարուստ մարդը, հագնվում է այնպես, ինչպես այն տղան, որը պարզապես կորցրել է կրիպտոարժույթի իր խնայողությունները»:

«Նա ունի աշխարհի բոլոր փողերը, բայց վերածվել է երկրորդ կարգի Փոլ Շաֆերի»:

6666 - Ջեֆ Բեզոսը դարձել է մեմերի հերոս

«Ջեֆ Բեզոսի կերպարանափոխությունը նման է չար Սարդ-մարդու կերտմանը»:

99 - Ջեֆ Բեզոսը դարձել է մեմերի հերոս

 


fastnews-ads-banner