Google-ի ճապոնական ստորաբաժանումը ստեղծել է անսովոր տեսքով Gboard ստեղնաշար՝ երկար ու բարակ, որը համեմատելի է մարդու հասակի հետ։ Այդ մասին հայտնում է 9to5Google-ը։
Ստեղնաշարի բոլոր ստանդարտ ստեղները տեղադրված են մեկ շարքում, որի պատճառով սարքի երկարությունը 1,65 մետր է։ Google Japan-ը կարծում է, որ վերստեղծված Gboard-ը «հարմարավետ կլինի նույնիսկ փաստաթղթերի կույտերով գրասեղանների վրա», և օգտատերերի համար ավելի հեշտ կլինի գտնել ճիշտ ստեղնը:
Բացի այդ, մշակողները նկատել են, որ նման ստեղնաշարով ավելի հարմար է տեքստ մուտքագրել երկու հոգով։ Օրինակ, երբ ծրագրավորողներն աշխատում են մեկ կոդի վրա։
Ստեղնաշարը կարող է օգտագործվել նաև որպես քանոն։
Սա կորպորացիայի ճապոնական մասնաճյուղի առաջին նման փորձը չէ։ 2021 թվականին նրանք ցուցադրել են թեյախմության ավանդական արարողության համար բաժակի տեսքով ստեղնաշարի տարբերակը։