Logo

Իսրայելում խիստ կարանտինը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 18.06.2020LIFETECH
000 1QC8IB - Իսրայելում խիստ կարանտինը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը

Իսրայելում խիստ կարանտինային ռեժիմը շարունակելու է ուժի մեջ մնալ մինչև օգոստոսի 1-ը․ նման որոշում խորհրդարանը կայացրել է հունիսի 17-ին՝ այդպիսով արտակարգ ռեժիմը երկարացնելով ևս 45 օրով, հայտնում է «Վեստի»-ն։

Նշվում է, որ երկրի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի՝ ավելի ուշ ապամոնտաժված օպերատիվ թեստավորման կայանները կրկին կվերաբացի։

«Հույս ունենք, որ նման ստուգիչ կետեր ավելի շատ կունենանք։ Ստուգում ենք ոչ միայն ախտանշան ունեցողներին, այլ նաև նրանց, ովքեր կարող են շփման մեջ մտած լինել վարակակիրների հետ»,- հայտնել է երկրի առողջապահության նախարար Յուլիյ Էդելշտեյնը։

Հայտնի է, որ անցկացված թեստերի ավելացման հետ մեկտեղ նաև վարակակիրների թիվն է ավելանում․ եթե երկու շաբաթ առաջ օրական մոտ 50 նոր վարակակիր էր հայտնաբերվում, ապա այժմ այդ թիվը հասնում է 300-ի, սակայն ծանր վիճակում հայտնված հիվանդների թիվը կայուն է՝ մոտ 40։

Նշվում է, որ կորոնավիրուսային բաժանմունքների բոլոր պալատները պրակտիկորեն դատարկ են, քանի որ վարակակիրների մեծ մասի մոտ հիվանդությունը որևէ ախտանշանով չի արտահայտվում։ Հոսպիտալացվում են միայն հատուկ կամ մեծ վտանգի առաջ հայտնված հիվանդները։

Իսրայելում կարանտինային ռեժիմի ընթացքում փակվել է մոտ 170 դպրոց և մանկապարտեզ, մարդկանց խորհուրդ են տալիս դիմակ դնել և հետևել սոցիալական հեռավորությանը։


fastnews-ads-banner