Apple-ը iPhone 13 բաղադրիչներ մատակարարողներին ասել է, որ կարող է կրճատել պատվերները՝ պահանջարկի անկման պատճառով, հաղորդում է The Verge-ը:
Ավելի վաղ Apple-ն արդեն կրճատել էր պլանը՝ հասցնելով տարեկան 80 միլիոն iPhone 13-ի՝ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը նախատեսում էր պատվիրել 90 միլիոն սմարթֆոն։ Տարբերությունը նախատեսվում էր փոխհատուցել հաջորդ տարի։ Այնուամենայնիվ, ընկերությունն այժմ արտադրական գործընկերներին ասել է, որ 2022 թվականին պատվերների աճը կարող է տեղի չունենալ նոր iPhone-ների պահանջարկի անկման պատճառով:
Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիական ընկերություն, Apple-ը նույնպես բախվել է մատակարարման հետ կապված խնդիրներին՝ կիսահաղորդիչների պակասի խնդրին, չենք մոռանում նաև COVID-19-ի բացասական ազդեցությունը: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը հայտնել է, որ ընկերության շահույթը վերջին եռամսյակում կրճատվել է մոտ 6 մլրդ դոլարով: