Logo

iOS-ի անվճար հավելված` Duolingo Math. կօգնի մարզել ուղեղը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:35 / 31.10.2022LIFETECH
null

Միաժամանակ, կառաջանա անգլերենի կատարելագործման մոտիվացիա։

Օգոստոսին հայտարարված Duolingo Math-ն այժմ հասանելի է iPhone-ի և iPad-ի համար: Այն բաղկացած է երկու բլոկից. հիմնական մաթեմատիկա՝ ուղղված տարրական դպրոցի աշակերտներին, և ուղեղը մարզելու դասընթաց մեծահասակների համար: Երկրորդն ընդգրկում է ավելի բարդ թեմաներ և պահանջում է մտավոր հաշվարկներ:

 

Երկու դեպքում էլ օգտատերն աշխատում է պարզ գործողություններով (գումարում, հանում, բազմապատկում և բաժանում), սակայն մեծահասակների դասընթացում առաջադրանքներն ավելի բարդ են: Ինչպես սովորական Duolingo-ի դեպքում, ուշադրության կենտրոնում են խաղային կարճ սեանսները:

Հավելվածն անվճար է, բայց առայժմ հասանելի է միայն անգլերեն: Այն կարելի է ներբեռնել App Store-ում, իսկ Android-ի թողարկման ամսաթիվը դեռ չի հայտարարվել։
 

fastnews-ads-banner