Apple-ը դեռ չի ընդունել այս խնդիրը, բայց ոչ պաշտոնական լուծումն արդեն առկա է:
iOS 16.1-ով iPhone-ի օգտատերերը դժգոհում են, որ սմարթֆոնը պարբերաբար անջատվում է Wi-Fi-ից՝ առանց որևէ ակնհայտ պատճառի, բայց մինչ թարմացումը նման խնդիրներ չեն եղել։ Այդ մասին գրառումները հայտնվել են Twitter-ում, Reddit-ում և Apple Support ֆորումներում:
Խնդիրների նկարագրությունները տարբեր են: Որոշ օգտատերեր գրում են, որ iPhone-ը պատահական և կանոնավոր անջատվում է Wi-Fi-ից, ոմանց մոտ էլ կապը կորչում է, երբ սմարթֆոնը երկար ժամանակ չի օգտագործվում (օրինակ՝ գիշերը)։ Կան նաև բողոքներ, որ Wi-Fi-ը միանում և անջատվում է մի քանի վայրկյան ընդմիջումներով: iPadOS 16.1-ի iPad-ների հետ կապված նմանատիպ խնդիրների մասին նույնպես հաղորդումներ են լինում:
Ցանցի կարգավորումների վերականգնումը և անգամ սարքի գործարանային կարգավորումներն ամբողջությամբ վերականգնելը միշտ չէ, որ օգնում է, բայց Apple-ի ֆորումում գտնվել է այլընտրանքային լուծում.
- Բացեք սմարթֆոնի կարգավորումները և անցեք «Գաղտնիություն» բաժին:
- Ընտրեք «Գեոլոկացիոն ծառայություններ»: Համոզվեք, որ այդ գործառույթը միացված է (վերևի անջատիչը կանաչ է):
- Թերթեք ներքև՝ դեպի «Համակարգային ծառայություններ»:
- «Տվյալների և անլար ցանցերի» կողքին գտնվող անջատիչը բերեք ոչ ակտիվ դիրքի:
Apple-ը դեռ չի մեկնաբանել այս իրավիճակը։ Պարզ չէ՝ արժի՞ սպասել միջանկյալ ուղղման, թե՞ սխալը կփակվի միայն նոյեմբերին՝ iOS 16.2-ի թողարկմամբ։