Logo

iOS 15-ով iPhone 13 Pro-ն կոտրել են 1 վայրկյանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 18.10.2021LIFETECH
Gear Review Apple iPhone 13 Pro Colors 09142021 - iOS 15-ով iPhone 13 Pro-ն կոտրել են 1 վայրկյանում

IOS 15 օպերացիոն համակարգի վրա հիմնված առաջատար iPhone 13 Pro սմարթֆոնը հեռավար ձևով կոտրել են ընդամենը 1 վայրկյանում:

Գործողությունը կատարել են Pangu Lab հաքերները՝ Tianfu Cup միջազգային կիբերանվտանգության մրցույթի շրջանակներում: Նրանցից 1 վայրկյան է պահանջվել սարքին մուտք գործելու համար:

IPhone 13 Pro-ն կոտրելու համար հաքերները շահագործել են iOS 15 օպերացիոն համակարգի մի քանի խոցելի կողմ, ներառյալ Safari-ի շահագործումը: Միևնույն ժամանակ, նշվում է, որ սեփականատիրոջ, պատկերասրահի և հավելվածների մասին տեղեկատվությանը հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է, որ օգտագործողը հետևի հատուկ հղմանը:

Աղբյուր՝ MyDrivers


fastnews-ads-banner