Logo

Ինսայդերը բացահայտել է 10-րդ սերնդի iPad-ի, iPad Pro-ի և Mac-ի շնորհանդեսի ամսաթիվը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:19 / 12.10.2022LIFETECH
null

Այդուամենայնիվ, չպետք է սպասել արտառոց իրադարձության: 

Վերջերս համացանցում հայտնվեցին ստանդարտ iPad-ի տասներորդ սերնդի ռենդերներ, որոնք վերջապես նկատելի փոփոխություններ կստանան։ Այժմ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը բացահայտել է նորույթի պաշտոնական հայտարարության ամսաթիվը՝ հոկտեմբերի 24:

Բացի հիմնական պլանշետից, պետք է ներկայացվեն նաև նորացված iPad Pro-ները՝ M2 պրոցեսորով, սպասվում են նաև Mac mini-ի և MacBook Pro-ի նոր տարբերակները։

Ըստ Գուրմանի՝ Apple-ը լիարժեք շնորհանդես չի անցկացնի, ինչպես դա արեց նոր iPhone-ի, Apple Watch-ի և AirPods Pro-ի դեպքում։ Փոխարենն ընկերությունը պարզապես կայքում կտեղադրի մամուլի հաղորդագրություններ։

Ամսաթիվը համապատասխանում է iPadOS 16.1-ի, iOS 16.1-ի և watchOS 9.1-ի թողարկման ակնկալվող ժամկետին: Հաշվի առնելով նոր Mac-ների շնորհանդեսը, միանգամայն հնարավոր է, որ macOS 13 Ventura-ն թողարկվի նույն օրը:
 

fastnews-ads-banner