Logo

Ինքնաթիռն ուրվագծել է Եղիսաբեթ II-ի ամենամեծ դիմանկարը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:24 / 10.10.2022LIFETECH
null

Piper PA-28-ի օդաչու Ամալ Լարհլիդն օդում ուրվագծել է Եղիսաբեթ II թագուհու պրոֆիլը, որպեսզի բրիտանական հոսփիսի համար միջոցներ հավաքի: Դա անելու համար օդաչուից պահանջվել է երկու ժամ, հայտնում է itv.com-ը։

Պատկերի ստեղծման գործընթացին կարելի էր հետևել FlightRadar ծառայության միջոցով․ ինքնաթիռն անցել է 412 կիլոմետր հեռավորություն։

Արդյունքում Եղիսաբեթ II-ի պրոֆիլն Օքսֆորդում էր, իսկ թագը ձգվում էր Միլթոն-Քինսից մինչև Ուորիքշիր։ Հաղորդվում է, որ Լարհլիդի թռիչքը բերել է ավելի քան հազար ֆունտ ստերլինգի նվիրատվություններ։

Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին։ Նրա մահից հետո գահակալը թագուհու որդին է՝ Չարլզ III-ը։
 

fastnews-ads-banner