Logo

Ինչպե՞ս կանվանեն Starbucks-ը Ռուսաստանում․  նոր սեփականատիրոջ տարբերակները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:47 / 05.08.2022• LIFETECH
null

Starbucks-ի նոր սեփականատեր Անտոն Պինսկին միանգամից երկու տարբերակ է առաջարկել Ռուսաստանում սուրճի ցանցի անվան համար։ Այդ մասին հայտնում է «Մոսկվաչ»-ի Telegram ալիքը։

Նոր Starbucks-ի անվան տարբերակների թվում սեփականատերը դիտարկում է Starbox-ը և Stars-ը։ Դեռ հուլիսին Տիմատին հայտարարեց, որ Ռուսաստանում Starbucks-ի բոլոր ակտիվները ձեռք են բերել ինքը և Անտոն Պինսկին, և առաջին կետերի բացումը տեղի կունենա օգոստոսին։ 

Ռեփերը ռուսներին կոչ էր արել մասնակցելու նոր անվան և տարբերանշանի դիզայնի մշակմանը։ Նա ընդգծել էր, որ դրանցից լավագույնները մինչև սեպտեմբեր կզարդարեն ավելի քան 200 սրճարանի հասցե։

Նոր սեփականատերերն իրավունք են ստացել վարձակալության հանձնել ցանցի 130 տարածքը, որտեղ աշխատում է մոտ 2000 մարդ։ Գործարարներն արդեն տնօրինում են Redbox ասիական ռեստորանային ցանցը և համատեղ զարգացնում են նոր Loona ռեստորանը Մոսկվայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր Starbucks-ը բաժակներ կունենա ծանոթության համար։ Նոր հայեցակարգը նշանակում է, որ այցելուները կկարողանան ընտրել բաժակի գույնը՝ կախված տրամադրությունից և ամուսնական կարգավիճակից։
 

fastnews-ads-banner