
Բրիտանական Financial Times թերթը Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկին անվանել է 2021 թվականի մարդ։ Այս մասին հաղորդվում է հրատարակության կայքում։
Հրատարակության խմբագիրների խոսքով Մասկը նպաստել է «համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության մեջ պատմական տեղաշարժ-աճին».
«Ավտոմոբիլային արդյունաբերության ներկայացուցիչները մեզ երկար ժամանակ հիմարներ և խաբեբաներ էին համարում», – ասել է Մասկը թերթին։
Financial Times-ը նշում է, որ միլիարդատերը կտրուկ փոխել է ավտոարդյունաբերությունը և ապագայում լրջորեն կազդի կլիմայի, կառավարությունների և ներդրողների վրա: Լրագրողները նշել են նաև Մասկի հաջողությունները տիեզերքում և ակտիվ աշխատանքը Twitter-ում։
Ավելի վաղ Իլոն Մասկը դարձել էր Time ամսագրի տարվա մարդ։