Twitter Blue-ի կապույտ բաժանորդագրության առաջատար Էսթեր Քրոուֆորդը հեռացվել է աշխատանքից։
Twitter-ը աշխատանքից ազատել է գլխավոր գործադիր Էսթեր Քրոուֆորդին, որը ղեկավարել է մի քանի նախագծեր ընկերության ներսում, այդ թվում՝ Twitter Blue վճարովի բաժանորդագրության մշակումը, որը հիմնադրել է Իլոն Մասքը: Այդ մասին հայտնում է The Verge պորտալը։
Բացի այդ, Քրոուֆորդը պատասխանատու էր Twitter վճարային ծառայության ստեղծման և իրականացման համար, որն այդպես էլ չգործարկվեց։ Verge-ի թղթակից Ալեքս Հիթը պնդում է, որ Քրոուֆորդի, ինչպես նաև մնացած պրոդուկտ-մենեջերների հեռացումը նշանակում է, որ գործադիր տնօրեն Իլոն Մասկը պատրաստվում է «նոր ռեժիմ հաստատել» ընկերությունում։
«Նախկին աշխատակիցները կարծում են, որ Մասկը պատրաստվում է նոր ռեժիմ հաստատել Twitter-ում և այդ պատճառով նա մաքրումներ է իրականացնում։ Հակառակ դեպքում, այս կրճատումներն անիմաստ են»,- ասել է Հիթը սոցիալական ցանցերում:
Վերջերս տված հարցազրույցում Մասկն ասել է, որ պետք է «կայունացնի ընկերությունը և համոզվի, որ այն ֆինանսապես առողջ է» նախքան հրաժարականը և գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինող գտնելը: