SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը շարունակում է հերքել այն լուրերը, թե ինքն է Bitcoin-ի ստեղծողը։ Միաժամանակ, գործարարը խոսել է այն մասին, թե ում է ինքը համարում հիմնական թվային արժույթի «ծնողը»։
Սկզբից հիշում ենք, որ Սահիլ Գուպտան՝ SpaceX-ի և Tesla-ի նախկին աշխատակիցը, իսկ այժմ՝ space.io-ի ղեկավարը, պնդում է, որ հենց Իլոն Մասկն է թաքնվում Սատոշի Նակամոտո կեղծանվան տակ: Այս եզրակացության նա եկել է 2017թվականին: Գուպտան նշում է, որ Մասկն ուներ Bitcoin ստեղծելու ռեսուրսներ, գիտելիքներ և մոտիվացիա։
Իր հերթին Tesla-ի ղեկավարը պնդում է, որ ինքը Bitcoin-ի «հայրը» չէ։ Նրա խոսքով՝ հիմնական կրիպտոարժույթի ստեղծման հետևում կանգնած է կրիպտոգրաֆ Նիկ Սաբոն։ Անցյալ դարի վերջում նա մշակել է bit gold՝ առաջին ապակենտրոնացված թվային արժույթը, որը որոշ չափով կարելի է անվանել Bitcoin-ի նախահայրը:
Ասթոնի համալսարանի հետազոտողները 7 տարի առաջ ուսումնասիրել են Սաբոյի աշխատանքը և գտել մի շարք համընկնումներ Bitcoin սպիտակ թղթի հետ:
Նիք Սաբոն հերքում է ամեն ինչ։