Logo

Իլոն Մասկը խոստացել է 6 միլիարդ դոլար հատկացնել սովի դեմ պայքարելու համար մեկ պայմանով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 17.11.2021LIFETECH
10b3279fd3710affe96d2cb7d852496a ce 4000x2495x0x101 cropped 960x600 - Իլոն Մասկը խոստացել է 6 միլիարդ դոլար հատկացնել սովի դեմ պայքարելու համար մեկ պայմանով

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը հրապարակել է «Միանգամյա դիմում միլիարդատերերին»՝ 43 երկրներում 42 միլիոն մարդու փրկության համար 6.6 միլիարդ դոլարի ծրագիր։

Նախաձեռնությունը ծագել է այն բանից հետո, երբ WFP-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին հոկտեմբերին CNN-ին ասել է, որ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի կարողության 2%-ը (մոտ 6 միլիարդ դոլար) բավական կլինի տասնյակ միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար: Ի պատասխան Մասկը նշել է, որ միջոցներ կտրամադրի, եթե ՄԱԿ-ը ներկայացնի ծրագիր։

«Այս սովի ճգնաժամն աննախադեպ է. Դրանից կարելի է խուսափել։ Իլոն Մասկ, դուք խնդրեցիք հստակ ծրագիր և հաշիվներ բացել: Մենք այստեղ ենք՝ խոսելու ձեզ և բոլոր նրանց հետ, ովքեր լրջորեն մտածում են կյանքեր փրկելու մասին: 2022 թվականին սովը կանխելու համար մեզ անհրաժեշտ է 6.6 միլիարդ դոլար»,- ասել է Բիսլին:

Այս գումարը կազմակերպությունը նախատեսում է ստանալ միլիարդատերերից։ Ավելի քան կեսը՝ 3.5 միլիարդ դոլար, նախատեսվում է ծախսել նպարեղենի ու առաքման, ռազմական հակամարտությունների գոտում վարորդների և ուղեկցորդների աշխատավարձերի վրա։ Եվս 2 միլիարդ դոլար՝ կարիքավորների սննդի կտրոնների համար: Սա անհրաժեշտ է տեղական տնտեսությանն աջակցելու համար։

Բացի այդ, 700 մլն դոլարը կուղղվի սննդի և կտրոնների բաշխման ծրագրի զարգացմանը, իսկ մնացած 400 մլն դոլարը՝ վարչական ծախսերին։


fastnews-ads-banner