Logo

Իլոն Մասկի արբանյակային ինտերնետից օգտվում է ավելի քան 100.000 մարդ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 24.08.2021Լրահոս
spacex sat large - Իլոն Մասկի արբանյակային ինտերնետից օգտվում է ավելի քան 100.000 մարդ

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է Starlink-ի բաժանորդային սարքավորումների 100. 000 հավաքածուի վաճառքի մասին: Հուլիսի վերջի դրությամբ Starink-ից օգտվում էր 90.000 տնային տնտեսություն: Մասկը նաև գրել է, որ Starlink ն արդեն հասանելի է աշխարհի 14 երկրներում ՝ ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Իռլանդիա, Բելգիա, Շվեյցարիա, Դանիա, Պորտուգալիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա: Այս տարվա մարտին ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը (FCC) թույլ է տվել SpaceX-ին ԱՄՆ-ում օգտվողներին տրամադրել Starlink բաժանորդային սարքավորումների 1 միլիոն փաթեթ, սակայն հետագայում SpaceX-ը կարգավորողին խնդրել է թիվը հնգապատկել ծառայության մեծ պահանջարկի ֆոնին:


fastnews-ads-banner