Logo

Իլոն Մասկը հայտնել է, թե երբ Cyberturck էլեկտրական պիկապը կհայտնվի շուկայում 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:28 / 21.07.2022• LIFETECH
Cybertruck

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը ներդրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Cybertruck էլեկտրական պիկապի առաքումները կսկսվեն արդեն «եկող տարվա կեսերին»։ Այդ մասին հայտնում է The Verge-ը։ Ինչպես նշում է պորտալը, այս պահին սա միլիարդատիրոջ ճշգրիտ կանխատեսումն է, նա ավելի վաղ ասել էր, որ մեքենան շուկա դուրս կգա «մեկ տարուց»։

Tesla-ն էլեկտրական պիկապը ներկայացրել է 2019 թվականին՝ մտադրված լինելով արտադրությունը սկսել 2021 թվականի վերջին։ Այնուհետև արտադրության մեկնարկը հետաձգվեց մինչև 2022-ը, սակայն մինչ այժմ այն չի սկսվել։ Մինչդեռ Tesla-ի մրցակիցները՝ ի դեմս Ford-ի և Rivian-ի, արդեն թողարկել են իրենց էլեկտրական պիկապները, իսկ Cybertruck-ը դեռ միայն ընկերության ծրագրերում է։

Cybertruck-ի հիմնական հատկանիշներից մեկը նրա «անկյունային» դիզայնն է: Էլեկտրական պիկապի շնորհանդեսի առաջին դիտողներն այն համեմատել են «ԴեԼորիանի», «Ճանապարհների ասպետի»մեքենայի, ինչպես նաև Paint ծրագրի լուսանկարի հետ։

fastnews-ads-banner