CNBC. Իլոն Մասկը ցանկանում է բարձրացնել Tesla-ի կապիտալիզացիան Apple-ից։
2022 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության ժամանակ ելույթ ունենալով բաժնետերերի առաջ՝ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն ասել է, որ իր ընկերությունը կարող է առաջ անցնել Apple-ից կապիտալիզացիայի առումով։ Այդ մասին հայտնում է CNBC-ն
«Ես տեսնում եմ, որ Tesla-ն կարող է ավելի թանկ դառնալ, քան Apple-ը և Saudi Aramco-ն (խոշորագույն նավթային ընկերություն Սաուդյան Արաբիայում) միասին վերցրած: Ես չեմ ասում, որ դա անպայման տեղի կունենա, կամ հեշտ կլինի հասնել այդ նպատակին»,- միլիարդատիրոջ խոսքերն է փոխանցում լրատվանիջոցը։
Այս պահին Tesla-ի շուկայական արժեքը կազմում է մոտավորապես 695 մլրդ դոլար, իսկ Apple-ի և Saudi Aramco-ի կապիտալիզացիան գնահատվում է, համապատասխանաբար, 2,3 տրլն և 2,1 տրիլիոն դոլար։
Tesla-ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը նաև ցույց է տալիս, որ ընկերության էլեկտրական մեքենաների եկամուտը հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել է 18,7 միլիարդ դոլար՝ 55%-ով ավելի, քան նախորդ տարի: Ընկերությունն ակնկալում է, որ ամեն տարի կկարողանա 50%-ով ավելացնել մեքենաների արտադրությունը։