IKEA-ի փոքր բնակարանները գտնվում են Տոկիոյի կենտրոնական Շինջուկու թաղամասում: Վարձավճարը ամսական 99 իեն է (մոտ 0.86 դոլար), սակայն հասանելի է միայն IKEA ընտանիքի անդամներին: Անվճար միանալու համար անհրաժեշտ է գրանցվել ընկերության կայքում։
Ընկերությունը բնակարանները դարձրել է երկհարկանի։ Տեղադրված է բազմոց, աշխատանքային տարածք, պահեստային տարածք, լվացքի մեքենա, սանհանգույց և մահճակալ։
Տոկիոն ունի 14 միլիոն բնակիչ, իսկ անշարժ գույքի պահանջարկը բավականին մեծ է։ Այսպիսով, ընկերությունը ցանկանում է ցույց տալ, որ հարմարավետ ապրել փոքրիկ տներում նույնպես հնարավոր է:
Բնակարանների վարձակալության հնարավորությունը մինչև 2023 թվականի հունվարի 15-ն է: