Logo

iPhone 14-ի նոր գործառույթը «ամերիկյան բլուրները» շփոթում է ավտովթարի հետ և զանգում ոստիկանություն 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:17 / 10.10.2022LIFETECH
null

iPhone 14-ի վթարի հայտնաբերման գործառույթը շտապօգնության ծառայություններ է կանչում «ամերիկյան բլուրների» համար։

IPhone 14-ի Crash Detection ֆունկցիան տարօրինակ թերություն ունի՝ վթարի դետեկտորն «ամերիկյան բլուրներ» կարուսելով պտույտը դժբախտ պատահար է համարում։ Այդ մասին հայտնում է The Verge-ը։

Crash Detection-ը հայտնվել է iPhone 14-ի ներկա շարքում. նախատեսված է ավտովթարների մասին շտապօգնության ծառայություններին ծանուցելու համար, եթե հայտնաբերում է սենսորների գերբեռնվածություն սմարթֆոնի ներսում: Փրկարար ծառայությանը հաղորդագրությունն ուղարկվում է վթարը ֆիքսելուց հետո՝ 20 վայրկյանի ընթացքում, եթե օգտատերը չի չեղարկում այն։

Ինչպես պարզվել է, Crash Detection-ը դեռ չի կարողանում տարբերել ավտովթարն էքստրեմալ ատրակցիոնների պտույտից, մասնավորապես, «ամերիկյան բլուրներից»։ iPhone 14-ի վաճառքից ի վեր 911 դիսպետչերական կենտրոնը Kings Island զվարճանքների պուրակից, ըստ տեղեկությունների, ստացել է առնվազն վեց հեռախոսազանգեր, որոնք հայտնել են վթարի մասին: Մինչդեռ դժբախտ պատահար չի եղել, պարզապես Apple-ի օգտատերերը նոր սմարթֆոնն իրենց հետ տարել են ատրակցիոն։

Առայժմ Apple-ը լուծում չունի այս խնդրին: «Ամերիկյան բլուրներով» պտտվողներին խորհուրդ է տրվում չվերցնել գաջեթն իրենց հետ կամ միացնել «ինքնաթիռի» ռեժիմը, կամ էլ ժամանակավորապես անջատել Crash Detection-ը կեղծ կանչերից խուսափելու համար:

fastnews-ads-banner