Logo

Ի՞նչ կապ ունի Pfizer-ը GTA V-ի հետ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 01.12.2021LIFETECH
366f9dbead1dec598973a4b0df619029 ce 2513x1568x0x0 cropped 960x600 - Ի՞նչ կապ ունի Pfizer-ը GTA V-ի հետ

Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը արշավ է սկսել բրազիլական Cidade Alta նախագծի ադմինիստրատորների հետ միասին՝ պատվաստումներ ներգրավելու նպատակով: Cidade Alta-ն Grand Theft Auto V խաղի ամենահայտնի առցանց սերվերներից մեկն է, որտեղ խաղացողները ընդօրինակում են իրական կյանքը: Այս մասին հայտնում է AdAge հրատարակությունը։

Ընկերությունը խրախուսում է խաղացողներին պատվաստել իրենց կերպարներին վիրտուալ կերպով, ստանալ դեղամիջոցի առնվազն մեկ չափաբաժին իրական կյանքում և տեղադրել գործընթացի լուսանկարներ #InGameVaccine հեշթեգով: Դրա համար խաղացողները կարող են ստանալ հատուկ ապրանք և կապույտ դաջվածք, որը լրացուցիչ պաշտպանություն է տալիս խաղում։

«Մեր նախագծերն ամեն օր ավելի քան 6 միլիոն դիտում են ունենում տարբեր հարթակներում: Միևնույն ժամանակ, մենք ձգտում ենք ոչ միայն զվարճացնել հանդիսատեսին, այլև կիսել գիտելիքները մեր դիտողների և մեր խաղացողների հետ», – ասում է Պաուլո Բենետին՝ Outplay-ի տնօրենը, որին պատկանում է Cidade Alta-ն: Նախագիծը գրավել է Բրազիլացի հայտնի հեռարձակողներ Taspio-ի, Piuzinho-ի և Babi-ի ուշադրությունը:


fastnews-ads-banner