Logo

Hyundai-ն նոր քառանիվ ռոբոտ է ներկայացրել (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 21.12.2021LIFETECH
Hyundai չորսանիվ ռոբոտ

Hyundai-ին  մշակել է նոր քառանիվ ռոբոտ, որը նախատեսված է ծանրոցներից և խմիչքներից մինչև նորածիններ տեղափոխելու համար:

Mobile Eccentric Droid (MobED) ռոբոտն ունի ցածր և հարթ մարմին, որը կատարյալ է «կայունության և բարձր մանևրելու» առաջադրանքների համար:

Այն պաշտոնապես կներկայացվի Consumer Electronics Show (CES) 2022 թվականի հունվարին, որտեղ կկատարի բարդ առաջադրանքներ: Օրինակ, թե ինչպես է փոքրիկ երեխայի հետ անցնում բլուրով՝ բեռնված շամպայնով լցված բաժակներով:

MobED-ն ունի 26 դյույմ երկարություն և կշռում է 110 ֆունտ: Ըստ Hyundai-ի՝ այն օգտակար շարժական սարք կլինի տարեցների կամ հաշմանդամների համար:

Սարքի գնի և կոմերցիոն շուկայում հայտնվելու վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան:

«Այն նախագծված է հարթ և ուղղանկյուն կորպուսով, որը թույլ է տալիս բազմակի օգտագործում: Սա իր հերթին թույլ է տալիս «մարմնի օպտիմալ կեցվածքը և կայուն շարժումը նույնիսկ թեք և անհարթ ճանապարհների վրա», – բացատրել են Hyundai-ի ինժեներները:

Դա նշանակում է, որ պլատֆորմը կարող է շարժվել նույնիսկ քաղաքային ամենաբարդ իրավիճակներում:


fastnews-ads-banner