Logo

Հուլիսի 30-ին Երևան – Միներալնիյե վոդի չվերթ կկայանա

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 23.07.2020LIFETECH
9c4e7653189cfe44d5bb346e187c89f0 - Հուլիսի 30-ին Երևան - Միներալնիյե վոդի չվերթ կկայանա

Հուլիսի 30-ին Երևան – Միներալնիյե վոդի չվերթ տեղի կունենա: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:

Երևան-Միներալնիյե վոդի չվերթը տեղի կունենա 16:30-ին (տեղական ժամանակով): Թռչել կթույլատրվի միայն Ստավրոպոլի երկրամասի, Կարաչաեւո-Չերքեզական Հանրապետության, Կաբարդինո-Բալկարյան Հանրապետության, Հյուսիսային Օսիայի Հանրապետության, Ինգուշեթիայի Հանրապետության, Չեչենական Հանրապետության, Դաղստանի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Սեւաստոպոլի բնակիչներին:

«Չվերթին գրանցվել անհրաժեշտ է հետեւյալ հղումով՝ https://www.gosuslugi.ru/395443/1։ Ինքնաթիռում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կկազմվեն պետական ծառայությունների գրանցման հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:


fastnews-ads-banner