Հոնկոնգի իշխանությունները չեղարկել են հակահամաճարակային բոլոր սահմանափակումները. մուտքի համար այլևս ՊՇՌ կամ արագ թեստեր հարկավոր չեն:
«2023 թվականի ապրիլի 1-ից վերացվել են Հոնկոնգ ժամանելուն պես COVID-19-ի արագ թեստ (RAT) կամ PCR թեստ հանձնելու պահանջները»:
Փետրվարի սկզբին Հոնկոնգում վերացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը։