Logo

Հնագետները հայտնաբերել են ավելի քան հազար տարվա պատմություն ունեցող արհեստանոց

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 06.01.2022LIFETECH
արհեստանոց

Անգլիական Սաֆոլկ կոմսությունում հնագետները գտել են 7-րդ դարի արհեստանոց, որն, ըստ փորձագետների, պատկանում է արհեստավորներին, որոնք ստեղծել են մոտակա Սաթոն Հու գերեզմանոցի գանձերը: Հավանաբար հենց այս վարպետներն են ստեղծել անգլիական թագավոր Ռեդվալդին պատկանող ծիսական սաղավարտը, վահանն ու սուրը, վեց լարային քնարը, ճարմանդն ու գավազանը։

Գիտնականները ենթադրում են, որ Ռենդլշեմի տարածքում հայտնաբերված հալած մետաղի բեկորները վկայում են այն մասին, որ արհեստավորները, որոնք ժամանակին բնակվել են այդ տարածքում, զբաղվել են դարբնությամբ և պղնձի համաձուլվածքի արտադրությամբ: Սաղավարտը հավանաբար օգտագործվել է մարտերում՝ որպես անգլիական թագավոր Ռեդվալդի թագ:

«Այս իրերը, հավանաբար, պատկանել են Արևելյան Անգլիայի թագավոր Ռեդվալդին, որն, ըստ տարածված կարծիքի, եղել է տիրակալ և թաղված է եղել մ.թ. 7-րդ դարում Սաթոն Հուում՝ նավի վրա:

«Հավանաբար նրանք, ովքեր ստեղծել են Սաթոն Հուում հայտնաբերված բոլոր իրերը, ապրել են Ռենդլշեմում»,- եզրակացրել են գիտնականները։

screenshot62 - Հնագետները հայտնաբերել են ավելի քան հազար տարվա պատմություն ունեցող արհեստանոց


fastnews-ads-banner