Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի են ունեցել ընթացիկ շաբաթում:
WhatsApp-ի միությունները հասանելի են դարձել բոլոր օգտատերերի համար
WhatsApp-ը վերջապես հասանելի է դարձնում ապրիլին ներկայացրած միությունները բոլորի համար: Այս հատկությունը թույլ է տալիս ստեղծել առանձին ալիքներ մեծ խմբային զրույցի շրջանակներում և ադմինիստրատորներին ավելի մեծ վերահսկողություն է ընձեռում:
Google-ը կփակի փողոցների դիտման Street View հավելվածը
Google-ը պատրաստվում է փակել իր մեկ այլ ծառայություն, չնայած, այն ամբողջությամբ պատմության գիրկը չի անցնի։ Խոսքը Street View-ի կամ «Փողոցներ դիտելու» առանձին հավելվածի փակման մասին է։
Samsung-ը ներկայացրել է սմարթֆոնները և պլանշետներն Android 13-ով թարմացնելու ժամանակացույցը
Հոկտեմբերին Samsung-ը սկսել է թարմացնել իր սմարթֆոնները One UI 5-ով և հրապարակել է Հարավային Կորեայի սարքերի համար թողարկման ժամանակացույցը: Այժմ ընկերության գերմանական ստորաբաժանումը կիսվել է եվրոպական սմարթֆոնների թարմացման ծրագրերով։
Մարսի վրա հայտնաբերվել է հնագույն օվկիանոսի ափ
Վերջերս հրապարակված Մարսի տեղագրական քարտեզների հավաքածուն, որը ստեղծել են ամերիկացի երկրաբանները, նոր ապացույցներ է ներկայացրել մոլորակի վրա հնագույն հյուսիսային օվկիանոսի գոյության մասին:
Telegram-ում հայտնվել են խմբային թեմատիկ զրույցներ և տեսահաղորդագրությունների վերծանում
Telegram-ում, հերթական թարմացմամբ, հայտնվել են «թեմաներ»՝ առանձին զրույցներ խմբերի ներսում, որոնք թույլ են տալիս օգտվողներին քննարկել կոնկրետ հարցեր: Այս նորամուծությունը օգտակար կլինի շատ մեծ շրջանակների համար, սակայն այն կարելի է միացնել 200 կամ ավելի հոգուց բաղկացած խմբերում: