Օրերս SoftConstruct-ը հյուրընկալել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։
Փոխվարչապետը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, խմբի նախագահ Վահե Բադալյանի և SoftConstruct-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, այդ թվում այցելել է Fast Bank-ի, Ucraft-ի, Hoory-ի, Fast Media-ի գրասենյակներ։