Logo

ՀՀ բանկային ակտիվներն ավելացել են 1,3 տրիլիոն դրամով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:36 / 18.04.2023LIFETECH
null

2022 թվականի ՀՆԱ-ի հավելաճի կազմում ամենամեծ տեմպն ունեցել է ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը՝ 46,9%:

Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության 2022 թվականի գործունեության կատարողականում:

Փաստաթղթում ներկայացված են 2022 թվականի բանկային համակարգի ամփոփ ցուցանիշները.

- ակտիվները կազմել են շուրջ 8,4 տրլն ՀՀ դրամ,
- կապիտալը՝ շուրջ 1,2 տրլն ՀՀ դրամ,
- վարկային պորտֆելը՝ շուրջ 4,2 տրլն ՀՀ դրամ,
- ավանդները (ցպահանջ եւ ժամկետային)՝ շուրջ 5,1 տրլն ՀՀ դրամ:

2021 թվականի համեմատ բանկային համակարգի ամփոփ ցուցանիշները հետեւյալն են.

- ակտիվներն ավելացել են շուրջ 1,3 տրլն ՀՀ դրամով կամ 18,4%-ով,
- վարկային պորտֆելն աճել է շուրջ 242 մլրդ ՀՀ դրամով կամ 6,1%-ով,
- ավանդները (ցպահանջ եւ ժամկետային) ավելացել են շուրջ 1,1 տրլն
ՀՀ դրամով կամ 27,3%-ով,
- կապիտալն աճել է շուրջ 328,7 մլրդ ՀՀ դրամով կամ 35,8%-ով:

fastnews-ads-banner