Logo

Հայոց հերոսական բանակի խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 08.10.2020LIFETECH
120535321 3421142874632737 4692736101093285466 o 1 - Հայոց հերոսական բանակի խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Հայոց բանակի հերոսական դիմադրության խորհրդանիշ դարձած լուսանկարի երիտասարդը՝ Ալբերտ Հովհաննիսյանը, զոհվել է։

Ալբերտ Հովհաննիսյանը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ֆակուտետի երկրորդ կուրսի ուսանող էր։ Նրա զոհվելու մասին լուրը հաստատել է համալսարանի մամուլի խոսնակը։

Պատերազմի առաջին օրերին արված լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Սիփան Գյուլումյանն է։

«Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր: Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ: Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ…», – գրել է զոհված զինվորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

Ալբերտ Հովհաննիսյանը


fastnews-ads-banner