2021 թվականին բազմաթիվ հարսանիքներից բացի, շատ հայտնիներ նաև ծնողներ են դարձել։ Որոշ աստղեր, այդ թվում՝ Նաոմի Քեմփբելը, Էմիլի Ռատաժկովսկին, Գրեյս Էլիզաբեթը և Արքայադուստր Բեատրիսը, առաջին անգամ զգացին մայրության բերկրանքը, սակայն Սքարլեթ Յոհանսոնը, Մեգան Մարքլը, Կիարա Ֆերայնին և Գալ Գադոտը երկրորդ և նույնիսկ երրորդ անգամ են մայրացել: Ամփոփելով անցնող 2021 թվականի արդյունքները՝ Vogue-ը հավաքել է բոլոր աստղային զույգերին, որոնք երեխաներ են ունեցել հենց այս տարի:
2021 թվականի Բեյբի բումը բացել է Արքայադուստր Եվգենիան և նրա ամուսին Ջեք Բրուկսբանկին։ Փետրվարի 10-ին թագավորական ընտանիքում ծնվել է իրենց առաջնեկը՝ պարգևելով Էլիզաբեթ II-ին ևս մեկ ծոռ:
Քիթ Հարինգթոնի և Ռոուզ Լեսլին, որոնք նկարահանվել են «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում, որդի են ունեցել:
Երկար սպասված իրադարձությունը տեղի է ունեցել թոփ-մոդել Էմբեր Հերդի համար, որը վաղուց էր երազում երեխա ունենալու մասին. 2021 թվականի ապրիլի 8-ին փոխնակ մոր օգնությամբ ծնվել է դերասանուհու դուստրը՝ Ունա Փեյջը։
Առաջին անգամ մայր է դարձել 51-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը մայիսին Instagram-ի իր էջում տեղադրել էր նորածին երեխայի նկարը։