Առաջին տեղի համար պայքարել են բնության ու վայրի կենդանիների հազարավոր լուսանկարիչներ։ Ընտրել ենք 16 կադր։
Nature Through the Lens ամսագիրը հայտարարել է իր երրորդ ամենամյա լուսանկարչության համանուն մրցույթի հաղթողներին և եզրափակիչ փուլի մասնակիցներին:
Հաղթող է ճանաչվել Դենիս Ստոգսդիլը՝ ֆլամինգոներ որսացող կարակալի լուսանկարով: Գլխավոր մրցանակը 1500 ֆունտ ստեռլինգ է և 2022 թվականի Nature Through the Lens-ի «Լավագույն լուսանկարիչ» կոչումը։

Հնդկաստանից 13-ամյա Աչինթյա Մուրթին առաջին տեղն է զբաղեցրել Nature Through the Lens 2022-ի «Լավագույն պատանի լուսանկարիչ» անվանակարգում․ նրա կադրում երևում են երկու մալաբարյան թութակներ, որոնք պայքարում են Կարնատակայում տարածքի համար:

Մասնակիցները պայքարել են բնությանը նվիրված ութ անվանակարգերի համար: VNews-ը ստորև ներկայացնում է հիմնական անվանակարգերում հաղթողների և եզրափակիչ փուլի մասնակիցների լուսանկարները:
Կենդանիների վարքագիծը
Ֆոտոթակարդներ
Ստորջրյա աշխարհ

Գիշերային երկինք
Միջատների աշխարհ















