Logo

Հայաստանում կբացառվեն թղթային դեղատոմսերը․ համակարգը թվայնացվում է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:02 / 19.04.2023LIFETECH
null

Թվայնացվել է կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղատոմսերի շրջապտույտը. մինչև տարեվերջ բացառավելու է թղթային դեղատոմսերի շրջանառությունը: Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման իր ելույթում:

Նախարարը նշեց, որ առողջապահության համակարգի թվայնացումը կարևորագույն կետ է:

«Դա օգնելու է, որ այն բացթողումները, որ ունենք թե՛ վիճակագրական, թե՛ հիվանդությունների կանխարգելման տվյալների մշակման առումով, այս բարեփոխման արդյունքում շատ ավելի լավ իրականացնենք»,- ասաց Ավանեսյանը:

2022 թվականին ստեղծվել են քաղցկեղի, հոգեբուժության և շաքարային դիաբետի ռեգիստրներ, որտեղ արդեն տասնյակ հազարավոր քաղաքացիների ամբողջ բժշկական պատմությունն է ամփոփված:

«Ամբողջությամբ թվայնացվել է կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղատոմսերի շրջապտույտը: Այս բարեփոխման արդյունքում մենք արդեն 635 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատմոս ունենք: Այս գործընթացը շարունակվելու է: Եվ մենք մինչև տարվա վերջ արդեն բացառելու ենք թղթային դեղատոմսերի շրջանառությունը»,-նշեց Ավանեսյանը:

fastnews-ads-banner