Logo

Հայաստանը ծաղիկների ամենախոշոր մատակարարն է Վրաստանում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:20 / 20.02.2023ԲԻԶՆԵՍ
null

2022 թվականին Հայաստանը Վրաստան է մատակարարել 432 տոննա ծաղիկ՝ $1,2 միլիոն ընդհանուր արժողությամբ։

Business Georgia-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Վրաստան ծաղիկներ եւ բողբոջներ մատակարարողների շարքում։

2022 թվականին Վրաստան է առաքվել $3 միլիոն արժողությամբ 1 203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ եւ բողբոջներ։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։

Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրից։ Լավագույն մատակարարների հնգյակում են նաեւ Էկվադորը, Նիդերլանդները, Թուրքիան եւ Քենիան:

Հայաստան՝ $1,2 միլիոն, 432 տոննա;
Էկվադոր՝ $584 հազար, 198 տոննա;
Նիդերլանդներ՝ $495 հազար, 39 տոննա;
Թուրքիա՝ $379 հազար, 443 տոննա;
Քենիա՝ $231 հազար, 73 տոննա:

Ավելի քիչ քանակությամբ ծաղիկ  ներկրվել է Հնդկաստանից, Ադրբեջանից, Իրանից, Կոլումբիայից, Եթովպիայից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Ռուսաստանից։

Գումարային արտահայտությամբ, 2021 թվականի համեմատ, 34,3%-ով ավելի շատ ծաղիկ է մատակարարվել, իսկ ծավալի առումով՝ 36,9%-ով։
 

fastnews-ads-banner