Logo

Հայաստանում կարտադրվեն իրանական ավտոմեքենաներ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:19 / 17.10.2022LIFETECH
null

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գիծ հիմնելու մասին՝ նպատակ ունենալով մեքենաներն արտահանել ԵԱՏՄ երկրներ։ Այդ մասին հայտնում է parstoday.com-ը։

Ալիռեզա Փեյման Փաքն ասել է, որ իրանցի ավտոարտադրողը և հայաստանցի ներդրողը հայտարարել են Հայաստանում մեքենաներ արտադրելու իրենց պատրաստակամության մասին, և  ՀՀ էկոնոմիկայի ու Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությունները հետամուտ են այդ հարցին:

Փեյման Փաքը հայտարարել է, որ Հայաստանի հետ ավտոմոբիլային գործակցության ոլորտում փոխանակում տեղի չի ունենում և հայ գործարարներն Իրանից գնված մեքենաները վաճառում են ներքին շուկայում։

Նա խոսել է նաև Հայաստանի հետ ապրանքափոխանակման մասին։

«Այս պահին փոխանակվում են գազը և էլեկտրաէներգիան, Հայաստանը քայլեր է ձեռնարկում այլ ապրանքների փոխանկման հնարավորւթյուն ապահովելու համար»,- ասել է Փեյման Փաքը:

fastnews-ads-banner