Logo

Հայ գործարարն ամուսնացել է թուրք հայտնի դերասանուհու հետ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
00:00 / 29.07.2020LIFETECH
116343728 758795441596621 8840291932979076092 o - Հայ գործարարն ամուսնացել է թուրք հայտնի դերասանուհու հետ

Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հատկապես մեծ ճանաչում է բերել «Մարգարիտ»  հեռուստանովելը, ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ: Այդ մասին գրել է «Արևելք» լրատվականը:

Լրատվականը հայտնել է, որ թուրքական մամուլը, ներկայացնելով լուրը,  նշել է, որ երջանիկ զույգը չորս տարի ընկերություն է արել, հետո ամուսնացել՝ կազմելով գեղեցիկ ընտանիք:

Պսակադրության համեստ արարողությունն իրականացվել է Պեշիկթաշի քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման բաժնում:

SON Arman 960x864 - Հայ գործարարն ամուսնացել է թուրք հայտնի դերասանուհու հետ

Արման Բիչակչին գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բիչակչիի զարմիկն է: Փեսացուի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բիչակչյանը:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

The Armenian Report-ը նշում է, որ Սոնգյուլը ծագումով զազա է: Զազաները արևելյան Թուրքիայում ապրող ժողովուրդ են: Զազաները սովորաբար իրենց քուրդ են համարում, եւ նրանց հաճախ անվանում են Զազա- քրդեր։ Ոմանք նաև իրենց թուրք են համարում, բայց տարեցները , ինչպես նաև իրենց ինքնությունը գիտակցող երիտասարդ սերունդը առանձնացնում են իրենց թուրքերից և քրդերից:


fastnews-ads-banner