Logo

«Հարի Փոթերի» մոտիվներով օպտիկական ակնոց է թողարկվել

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 15.11.2021LIFETECH
6f5a24a1cd8b45f2ea6fab6feb9d7f93 ce 819x511x39x0 cropped 960x600 - «Հարի Փոթերի» մոտիվներով օպտիկական ակնոց է թողարկվել

Այս տարի լրանում է «Հարի Փոթերը և կախարդի քարը» ֆիլմի թողարկման 20 տարին, և ի պատիվ տարեդարձի, Դիֆը թողարկել է համատեղ հավաքածու Warner Bros.-ի հետ ֆրանշիզում:

Հավաքածուն ներառում է ակնոցների 5 շրջանակ՝ 1-ն՝ ի պատիվ Հարրի Փոթերի, ևս 4-ը՝ անձնավորելով Հոգվարթսի՝ Գրիֆինդորի, Սլիզերինի, Հաֆլփաֆի և Ռեյվենքլոուի ֆակուլտետները: Ակնոցների վրա կան խորհրդանիշներ և ֆակուլտետների անվանումներ, և յուրաքանչյուր ակնոցը ներսից պատրաստված է ֆակուլտետի գույներով պատյանով և դրսից դաջված իր նշանաբանով: Ներառված է նաև թեմատիկ միկրոֆիբրե կտոր։

06817be6b452f9eeabc9698a99399a4a 960x960 - «Հարի Փոթերի» մոտիվներով օպտիկական ակնոց է թողարկվել

197d842360334a8fad1c27f7d82d5f98 960x960 - «Հարի Փոթերի» մոտիվներով օպտիկական ակնոց է թողարկվել

Diff-ը բարեգործական ապրանքանիշ է, որն նպաստում է տեսողության խնդիրների լուծմանը և ակնոցներ է տրամադրում աղքատներին ու կյանքի դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց: Յուրաքանչյուր զույգի վաճառքից ստացված շահույթի մի մասը օգտագործվում է ապրանքանիշի սոցիալական նախագծերում։

Հավաքածուի գները տատանվում են 98 դոլարից՝ մինչև 139 դոլար: Կան նաև արևապաշտպան միջոցներ, դրանք արժեն 109-119 դոլար։ Պատվիրել կարող եք Diff կայքում:


fastnews-ads-banner