Հաքերները կոտրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի արտաքին էլ. փոստի համակարգը և տասնյակ հազարավոր էլ. հասցեներ:
Էլեկտրոնային փոստից ուղարկված նամակները պարունակում էին հնարավոր կիբերհարձակման նախազգուշացում։ Գերատեսչությունն ասել է, որ «տեղյակ են միջադեպից»։
«Ներկայումս չենք կարողանում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել», – ասել է ՀԴԲ-ն։
Կիբերանվտանգության BlueVoyant ընկերության մասնագիտական ծառայությունների ղեկավար Օսթին Բերգլասն ասում է, որ գործակալությունը մի քանի էլ. փոստի համակարգ ունի: Ըստ երևույթին, ջարդված էլ. փոստն օգտագործվում էր հասարակայնության հետ կապերի համար, և գործակալները պետք է օգտագործեն առանձին համակարգ՝ գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար:
Աղբյուրը՝ Bloomberg