Հանդիպում Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ
18:44 / 07.06.2024• LIFETECH
Հունիսի 1-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել թվով 10-րդ Fastex Meetup-ը։ Հանդիպման ընթացքում Cerebrum Intellectus-ի շրջանավարտներն ամփոփել են դասընթացների շրջանակում ձեռք բերված գիտելիքները, ծանոթացել են NFT-ի, Web3–ի, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Օրն անցել է տոնական տրամադրության և հետաքրքիր քննարկումների միջավայրում։ Cerebrum Intellectus-ի շրջանավարտները ստացել են Dream Factory-ի Dream փաթեթի եռամսյա բաժանորդագրություն։ Մասնակիցները հնարավորություն կունենան դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում։
Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է։ 10-17 տարեկան պատանիների համար կազմակերպված այս աննախադեպ դասընթացները վարում են փորձառու արվեստագետներ և բիզնես ոլորտում գործունեություն ծավալողներ։ Հիշեցնենք, որ Cerebrum Intellectus-ում խմբերի բաշխումը կատարվում է ըստ տարիքի:
Երկու ամիս տևող դասընթացի շրջանակում երիտասարդները հնարավորություն են ստանում ծանոթանալու թվային արվեստի և բիզնես ոլորտի նրբություններին, ձեռք բերելու բազում հմտություններ և կյանքի կոչելու սեփական գաղափարները։
Դե ինչ, Fastex-ի տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է։ Հետևե՛ք Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին` բաց չթողնելու հաջորդ հանդիպման մանրամասները։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսերով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։