Հայտնել են տեղեկություն ներկառուցված տեսախցիկի և մարտկոցի վերաբերյալ։
Samsung-ը պատրաստվում է թողարկել իր բյուջետային Galaxy A13 սմարթֆոնի իրավահաջորդին։ Samsung Galaxy A14 5G մոդելի մասին որոշ մանրամասներ նախկինում հայտնի են դարձել, իսկ այժմ GalaxyClub ռեսուրսը բացահայտել է գալիք նորույթի մի շարք առանձնահատկություններ։
Ըստ այդ տվյալների՝ Samsung Galaxy A14-ը կստանա 50 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, և սարքում առկա պատկերների հիման վրա տեսախցիկի մոդուլը կլինի եռակի։ Ինչ վերաբերում է առջևի տեսախցիկին, ապա այն կլինի 13 Մպ, և սա բարելավում է նախորդի՝ Galaxy A13-ի համեմատ, որն ուներ 5 ՄՊ կամ 8 Մպ սելֆի տեսախցիկ (համապատասխանաբար, 4G և 5G տարբերակներով):
Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ սմարթֆոնը կստանա 5000 մԱ/ժ մարտկոց (EB-BA146ABY): Նորույթի այլ հնարավոր բնութագրիչներն են 6,8 դյույմանոց էկրանը, SoC MediaTek Helio G80-ը՝ Mali G52 GPU-ով և 4 ԳԲ կամ 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։
Samsung Galaxy A14 5G-ն կարող է լինել կորեական ընկերության առաջին սարքերից մեկը, որում նախապես տեղադրված է Android 13 (կլրացվի նոր One UI 5 ինտերֆեյսով):
Աղբյուրը կարծում է, որ սմարթֆոնի անոնսը կկայանա մինչև այս տարվեվերջ, իսկ արժեքը կկազմի մոտ 230 եվրո։