Logo

Համացանցում հայտնվել է բնիկ ժողովուրդների ինտերակտիվ քարտեզը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:24 / 14.10.2022LIFETECH
null

Կայքը մշտապես թարմացվում է։

Կանադական Native Land Digital ոչ առևտրային կազմակերպությունը գործարկել է ինտերակտիվ առցանց գլոբուս, որը ցույց է տալիս աշխարհի բնիկ ժողովուրդների տարածքները և նրանց լեզուների բաշխվածությունը:

Քարտեզը կարելի է պտտել և մեծացնել՝ ուսումնասիրելով բոլոր սահմանները: Երբ սեղմում եք վրան, հայտնվում է տվյալ ժողովրդի մասին հղում, որն ուղղորդում է համապատասխան կայքեր և տվյալների աղբյուրներով էջեր:

Նման գլոբուսը պարունակում է տեղեկատվություն ամբողջ աշխարհից՝ ներառյալ մանրամասներ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ավստրալիայի, Հյուսիսային Եվրոպայի և Ասիայի որոշ շրջանների մասին: Oրինակ՝ Ռուսաստանի տարածքում նկատվում են միայն հյուսիսում գտնվող ֆիննա-ուգրիկ ժողովուրդները, այդ թվում՝ կարելյաններ, վեպներ, նենեցներ, ինգրյաններ, խանտիներ, սելկուպներ, մանսիներ և կոմիներ:

Քարտեզը մշակողները նշում են, որ նպատակ ունեն մարդկանց տեղեկացնել և կրթել աշխարհի տարածքների պատմության և սրբությունների մասին: Նախագիծը դեռ մշակման փուլում է, մշտապես թարմացվում է նոր տվյալներով։
 

fastnews-ads-banner