Սարքի անոնսը սպասվում է առաջիկա շաբաթներին։
Նոր բազային iPad-ը պետք է ստանա հիմնովին փոխված դիզայն: Այդ մասին բազմիցս հայտնել են ինսայդերները: Forbes-ը տարածել է sարքի լուսանկարները՝ հղում անելով ճապոնական Macotakara պորտալին:
Ռենդերները ցույց են տալիս ESR-ի պատյանով պլանշետ: Գաջեթի էկրանի տակ գտնվող Home կոճակն անհետացել է։ Հավանաբար, մատնահետքի սկաները կտեղափոխվի միացման կոճակի մոտ։
Դատելով պատյանի կողային կտրվածքից՝ սարքի աջ կողմը կարող է օգտագործվել մագնիսական գրիչ տեղադրելու համար: Աղբյուրը նշում է նաև USB-C պորտի և M1 գործընթացի առկայության մասին։
Ընդհանուր առմամբ, պլանշետը շատ նման է iPad Air-ին, բայց զիջում է նրան բնութագրերով։ Ավելի մանրամասն կիմանանք առաջիկա շաբաթներին. անոնսը կարող է տեղի ունենալ մինչև հոկտեմբերի վերջ։