Շվեդական H&M Group-ը սկսել է գնորդ փնտրել բիզնեսի ռուսական մասի համար, գրում է «Коммерсантъ»-ը։ Հնարավոր գնորդներին առաջարկվում են վարձակալած խանութների, բաշխիչ կենտրոնի և 210 միլիոն դոլար արժողությամբ պահեստային ապրանքի նկատմամբ իրավունքներ:
Ակտիվները ներառում են Ռուսաստանի 65 քաղաքի շուրջ 170 խանութի վարձակալության իրավունքի պորտֆել, որոնցից շատերը գործում են մինչև 2050 թվականը: Բացի այդ, գնորդը կստանա բաշխման կենտրոնը, ինչպես նաև մոտ 30 շաբաթվա պահեստային ապրանք:
Շուկայում թերթի աղբյուրը կարծում է, որ «Melon Fashion Group»-ը և «Սպորտմաստեր» խումբն (ավելի քան 600 կետ), ամենայն հավանականությամբ, առաջարկներ են ստացել գնելու H&M բիզնեսը։
Ավելի վաղ H&M մանրածախ ցանցը հայտարարել էր, որ ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից։


