Logo

Google-ը կփակի փողոցներ դիտելու Street View հավելվածը 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:26 / 03.11.2022LIFETECH
Google-Street View

Ծառայություններն և դրանց գործառույթներն օպտիմալացնելու ևս մեկ փորձ։

Google-ը պատրաստվում է փակել իր ևս մեկ ծառայություն, որը, սակայն, ամբողջությամբ պատմության գիրկը չի անցնի։ Խոսքը Street View-ի կամ «Փողոցներ դիտելու» առանձին հավելվածը փակելու մասին է, որի բոլոր գործառույթները կմնան «Google Քարտեզներ»-ում։

Google-Street View-1

Street View-ը մոլորակի գրեթե բոլոր փողոցների 360 աստիճանի տեսարան ստանալու հեշտ միջոց է, որը կատարյալ է հաջորդ նպատակակետի մասին պատկերացում կազմելու կամ պարզապես աշխարհն առանց տնից դուրս գալու ուսումնասիրելու համար:

Ծառայության առանձին հավելվածը նախատեսված էր մարդկանց երկու տարբեր խմբերի համար՝ նրանց, ովքեր ցանկանում էին մանրամասն ուսումնասիրել տարածքը, և նրանց, ովքեր ցանկանում էին կիսվել սեփական 360 աստիճանի պատկերներով։ Հաջորդ տարի այս ամենի համար կարող եք օգտագործել Google Maps-ը կամ Street View Studio վեբ հավելվածը:

Google-Street View-3Google-Street View-2

Ծառայության փակման մասին տեղեկությունը տարածել է 9to5Google պորտալը, որի խմբագիրներին հաջողվել է ակտիվացնել համապատասխան ծանուցումը, որը դեռևս թաքնված է հավելվածի վերջին տարբերակում։ Փակման ամսաթիվը 2023 թվականի մարտի 21-ն է։
 

fastnews-ads-banner