Որպեսզի հստակ իմանաք, թե բժիշկն ինչ է դուրս գրել։
Բժիշկների մեծ մասը դեղատոմսեր են գրում, իսկ նրանց հիվանդները հաճախ չեն կարողանում հասկանալ, թե այնտեղ ինչ է խզբզված։ Այս խնդիրը գոյություն ունի տասնամյակներ շարունակ, և շատ տեխնոլոգիական ընկերություններ անհաջող փորձել են այն լուծել: Այժմ գործին միջամտում է Google-ը:
Որոնողական հսկան Հնդկաստանում իր ամենամյա կոնֆերանսում հայտարարել է, որ աշխատում է դեղագործների հետ բժիշկների ձեռագիրը վերծանելու ուղիներ գտնելու համար: Այդ տեխնոլոգիան ներկայում փորձարկվում է:
Բժշկի ձեռագիրը պարզելու համար օգտատերը պարզապես պետք է նկարի դեղատոմսը կամ վերբեռնի նկար սմարթֆոնի հիշողությունից։ Պատկերը մշակելուց հետո հավելվածը կընդգծի հայտնաբերված դեղերը և այլ կարևոր տվյալներ։
Դա կլինի ձեռագիր բժշկական փաստաթղթերի թվայնացման օժանդակ տեխնոլոգիա: Այդուամենայնիվ, դեղամիջոցներ տրամադրելու ցանկացած որոշում կարող է կայացնել միայն դեղագործը, ավելացրել է Google-ը:
Բժշկության ինստիտուտի (IOM) զեկույցի համաձայն՝ ամեն տարի 1,5 միլիոն վնասվածք է առաջանում, երբ առողջապահության մասնագետները սխալ են կարդացել ձեռագիր դեղատոմսերը: Ուստի խնդիրն, իսկապես, երկար ժամանակ է՝ լուծում է պահանջում։


