Պատկերների որոնումն է՛լ ավելի հարմար է դարձել։
Google-ն իր գլխավոր էջում ավելացրել է Lens («Ոսպնյակ») ծառայությունը, ուստի օգտվողներն այժմ կարող են կիրառել պատկերների ճանաչման տեխնոլոգիան անմիջապես որոնման համակարգում:
«Ոսպնյակ» պատկերակը հասանելի է Google.com-ի կամ Google.ru-ի որոնման տողում: Սեղմելիս կարելի է ներբեռնել պատկեր կամ տեղադրել պատկերի հղում՝ դրա աղբյուրը կամ նմանը համացանցում որոնելու համար:
Ներբեռնումից հետո կարող եք նաև ակտիվացնել տեսողական վերլուծությունը, տեքստի որոնումը կամ թարգմանությունը Google Lens-ի միջոցով:
Ըստ Google-ի որոնման և «Ոսպնյակի» փոխնախագահ Ռաջան Պատելի՝ սա բավականին մեծ փոփոխություն է, քանի որ Google-ի գլխավոր էջը հաճախակի չի փոխվում: